-
04.01.2016|
15:41
Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է պահպանեն համաձայնությունների պահանջները, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
-
04.01.2016|
15:41
Բելառուսը ցանկանում է Եվրամիության հետ կնքել նոր համաձայնագիր՝ հարաբերությունները զարգացնելու համար՝ հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
-
04.01.2016|
15:40
Ֆրանսիայի ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Սիրիայում գտնվող կենտրոն, որտեղ ԴԱԻՇ-ի գրոհայինները պատրաստել են չկառավարվող հրթիռներ՝ իր կայքում հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը:
-
04.01.2016|
15:40
Եգիպտոսի նոր դեսպան Հազեմ Խայրաթը 2012-ից ի վեր (երբ Կահիրեն Թել Ավիվից հետ կանչեց իր դեսպանին) առաջին անգամ անցյալ շաբաթ ժամանել է Իսրայել՝ հաղորդում է իսրայելական Arutz Sheva ռադիոկայանը:
-
04.01.2016|
15:39
Նավթի համաշխարհային գները աճում են Էր-Ռիադի և Թեհրանի հակամարտության ֆոնին՝ գրում է The Wall Street Journal-ը:
-
04.01.2016|
15:38
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
-
04.01.2016|
15:37
BBC-ն հաղորդում է՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ իրանցի դիվանագետները Սաուդյան Արաբիան պետք է լքեն 48 ժամում:
-
04.01.2016|
15:36
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձնամաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքները:
-
04.01.2016|
13:46
Ադրբեջանի Կենտրոնական բանկի «2016-ին դրամական և ֆինանսական կայունության քաղաքականության հիմնական ուղղությունների մասին» հայտարարության մեջ ասված է, որ տարադրամային պահուստը կրճատվել է մինչև 5 մլրդ դոլար:
-
04.01.2016|
13:45
Չինաստանի քաղաքացին փորձել է մտնել Կրեմլ՝ ՌԴ նախագահի պաշտոնական նստավայր: Իրեն արգելած իրավապահներին չինացին ասել է, թե այնտեղ է ապրում: